Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային Սիդա շրջանում՝ պաղեստինցի փախստականների «Միա ուա Միա» ճամբարում ապրիլի 7-ին բախումներ են սկսվել երկու խմբավորումների միջև: Խմբավորումներից մեկը պատկանում է «Անսար Ալլահ»-ին: Տեղի ունեցած բախումների հետևանքով 2 լիբանանցի է զոհվել: Ինչպես հաղորդում են լիբանանյան ազգային տեղեկատվական գործակալությունը, բախումների հետևանքով կան նաև վիրավորներ: Այժմ էլ բախումները շարունակում են ընթանալ Սիդայի «Միա ուա Միա» ճամբարում. օգտագործվում են նռնակներ, գնդացիրներ:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ զոհվել է 5, և վիրավորվել' 10 մարդ: