Լուգանսկում բանակցությունների արդյունքում ապրիլի լույս 9-ի գիշերը 51 մարդ դուրս է եկել ավելի վաղ գրավված Անվտանգության ծառայության շենքից: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կայքը՝ նշելով, որ նրանցից ոչ մեկը մարմնական վնասվածքներ չի ստացել:
Շենքն արգելափակած մարդիկ հնարավորություն են տվել այնտեղ մտնելու Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին, որոնք ավելի ուշ անարգել հեռացել են շենքից:
Բանակցությունները շարունակվում են:
Ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, ապրիլի 8-ին արմատականները Լուգանսկում ականապատել են Անվտանգության ծառայության շենքը եւ այնտեղ պատանդ են պահում շուրջ 60 քաղաքացիների: Մինչդեռ անջատականների կողմնակիցները ժխտել են պատանդառման փաստը: