ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության անցկացրած ծառայողական քննության արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանը ներկա չի եղել մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպին, ուստի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ապրիլի 7-ի հրամանը՝ Թամարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հանվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել էին, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացու և հրապարակել էին գաղտնի ձայնագրված աուդիոնյութը։