Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց սեփական հարկի տակ «Բարսելոնային» և կատալոնացիներին դուրս թողեց պայքարից:
Արդյունքում կատալոնյան թիմը 2007թ-ից ի վեր առաջին անգամ դուրս չի գալիս ՉԼ-ի կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է MisterChip-ը:
Նշենք, որ «Ատլետիկոն» իր հերթին վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս է եկել ՉԼ-ի կիսաեզրափակիչ:
Վերջին անգամ մադրիդյան թիմին հաջողվել է քառորդ եզրափակիչը հաղթահարել 1973/74թթ-ի մրցաշրջանում: