Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում կբացվի լեգենդար ռուս դարպասապահ, սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն և լավագույն ֆուտբոիստ Լև Յաշինի արձանը:
Ինչպես տեղեկացնում է sovsport.ru կայքը, արձանի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 20-21-ը, «Ռուսաստանի տան»՝ Բրազիլիայում Ռուսաստանի հավաքականի մարզահանգրվանի տարածքում, Մոսկվայի «Դինամո» ակումբի շնորհանդեսի շրջանակում: Արձանը լինելու է Յաշինի' Մոսկվայի «Դինամո» մարզադաշտում արդեն տեղադրված արձանի նմանօրինակը:
Յաշինը նախկին ԽՍՀՄ-ի և Մոսկվայի «Դինամոի» երկարամյա դարպասապահն էր:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը: