Հրշեջ-փրկարարները նախորդ օրվա ավարտին և ապրիլի 12-ի վաղ առավոտյան ահազանգերի հետքերով բացել են փակ դռներն ու մարել կրակը: Ինչպես  հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարությունից, ապրիլի 12-ին ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսակովի պողոտայում' «Սենատոր» խաղատան մոտակայքում, այրվում է երկհարկանի փայտյա շինություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 168 հասցեում գտնվող «Ռուսական բաղնիքներ» հանգստի համալիրում այրվում է փայտյա շոգեբաղնիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.14-ին, մարվել' 07.41-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը, տանիքի կառաուցատարրերը (50 քմ) և առաջին հարկում' վառարանին կից պատի երեսպատումը (5 քմ):

 

Ապրիլի 12-ին, ժամը 03.19-ին ահազանգ է ստացվել, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում 'դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

Ապրիլի 11-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 26/4 շենքի մոտակայքում այրվում է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.52-ին, մարվել' 23.40-ին: Կ. Վ.-ին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի 34 PS 628 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում այրվել են կենցաղային իրեր:

 

Ապրիլի 11-ին, ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

Ապրիլի 11-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբելյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

Ապրիլի 11-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է (բանալին մնացել է ներսում), ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: