Ինչպես հայտնում է glavnoe.ua-ն, Սլավյանսկում ոստիկանության շրջանային բաժանմունքը գրաված ցուցարարները կրակ են բացել Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը։

 

«Փոխանցեք բոլոր քաղաքացիներին' հեռանալ քաղաքի կենտրոնից, բնակարաններից դուրս չգալ, պատուհաններին չմոտենալ: Արմատականները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ կրակ են բացել' առանց բանակցությունների»,- գրել է Ավակովը:

 

Նշենք, որ բողոքի ցույց է տեղի ունենում նաև ոստիկանության բաժանմունքի մոտ, որը շաբաթ օրը գրավվել էր դոնբասյան աշխարհազորայինների կողմից: Այնտեղ ևս պատնեշներ են կառուցվել, որոնք հսկում են զինված մարդիկ: Մոտ 50 տղամարդ' գեոգիևյան ժապավեններով պիկետի են եկել' վանկարկելով «Ռուսաստան»: