Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, թիմային հաշվարկով էլ Հայաստանի ներկայացուցիչներն ուժեղագույնների շարքում են. և′ պատանիների, և′ երիտասարդների հավաքականները գրավել են երրորդ հորիզոնականներն ու արժանացել գավաթների:

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 15-ին' բերելով 11 մեդալ և երկու գավաթ: