Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս օրերին Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում մարզվում է՝ պատրաստվելով գալիք մենամարտին: Այս մասին տեղեկանում ենք Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):