Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել ուկրաինացի ուժայիններին չկրակել սեփական ժողովրդի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Իբրև գլխավոր հրամանատար, ուզում եմ դիմել ՆԳՆ-ին և Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Մի իրագործեք հանցավոր հրամանները: Մի′ կրակեք ժողովրդին. ձեզ չեն ների»,- ասել է Յանուկովիչը՝ ելույթ ունենալով Դոնի Ռոստովում: