ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ Է արել Փարիզին՝ Կիեւի իշխանություններին հետ պահել Ուկրաինայի քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ուժ կիրառելուց եւ բանակն օգտագործելուց: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ ամփոփելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Լորան Ֆաբիուսի միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքները, որը հետաքրքրվել Է Ուկրաինայի իրադրությամբ:

 

«Ռուսական կողմը կարեւորել Է Կիեւի կողմից Ուկրաինայի հարավային ու արեւելյան տարածաշրջաններում առանց այդ Էլ գերշիկացած իրադրության սադրիչ սրման քաղաքականությանն անհապաղ վերջ դնելու անհրաժեշտությունը»,-նշել են նախարարությունում:

 

Լավրովը «կոչ Է արել Փարիզին՝ որպես փետրվարի 21-ի համաձայնագրի երաշխավորներից մեկին, Կիեւի իշխանություններին հետ պահել Սլավյանսկում եւ Ուկրաինայի մյուս քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ուժ կիրառելուց եւ բանակն օգտագործելուց»:

 

«Ռուսաստանը պատրաստ Է Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ միջազգային համագործակցությանը, այդ թվում՝ Ժնեւի հնարավոր քառակողմ հանդիպման շրջանակներում, սակայն դրա անցկացումն ուղղակիորեն կախված Է այն որոշումներից, որոնք ներկայում Կիեւն ընդունում Է, ամենից առաջ, Վաշինգտոնի հովանավորությամբ»,-ընդգծել Է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

 

Նախօրյակին ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ելույթ ունելաով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կանխելու հնարավորությունը կախված է Արեւմուտքից: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում «ստեղծվել է շատ վտանգավոր իրադրություն, որի հետագա էսկալացումը պետք է անհապաղ կանխվի»: «Մայդանականների արեւմտյան հովանավորները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, պարտավոր են սանձահարել հսկողությունից դուրս եկած հովանավորյալներին, ստիպեն նրանց սահմանազատվելու նեոնացիստնե րից եւ մյուս ծայրահեղականներից, դադարեցնել զինված ուժերի կիրառումը ուկրաինական ժողովրդի դեմ եւ անհապաղ իսկական ազգային երկխոսություն սկսել բոլոր տարածաշրջանների իրավահավասար մասնակցությամբ՝ շուտափույթ արմատական սահմանադրական բարեփոխում իրականացնելու նպատակով»,- ասել է Չուրկինը:

 

Նա կոչ է արե՝լ դադարել Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադարձություններում «Մոսկվայի ձեռքը» փնտրելուց: Եթե Ուկրաինայի իրադրությունն ընթանա վատագույն սցենարով, դրա պատասխանատվությունը «99 տոկոսով» ընկած կլինի արեւմտյան երկրների խղճի վրա, հայտարարել է դիվանագետը:

 

ՌԴ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ ապրիլի 17-ին Ժնեւում հանդիպում անցկացնելու հնարավորությունը հարցականի տակ կդրվի, եթե Կիեւի իշխանությունները մարտական գործողություններ սկսեն երկրի հարավ-արեւելքում: «Կուզենայինք հուսալ, որ ոչ դյուրին բանավեճի արդյունքում, որը կայացավ Անվտանգության խորհրդում, մեր արեւմտյան գործընկերները կմտածեն այն բանի մասին, թե որքան մեծ է իրենց պատասխանատվությունը տեղի ունեցող իրադարձությունների համար»,- ասել է Վիտալի Չուրկինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: