Գաղափարական պատերազմը և անհատականությունը չեղյալ համարելու կամ փոխարինելու փորձերը գաղութականացման ամենավտանգավոր հարձակումներից մեկն են, որին ենթարկվում է Սիրիան: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսի համալսարանի քաղաքական գիտությունների ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ: Նա պարզաբանել է, որ արաբական տարածաշրջանը հիմնված է արաբիզմի և իսլամի վրա, ուստի այդ սկզբունքներին նվիրվածությունը կարևորագույն գործոններից մեկն է' վերականգնելու անվտանգությունը և կայունությունը հասարակության մեջ: Նախագահը նաև ավելացրել է, որ Արևմուտքը փորձել է անտեսել այդ գաղափարախոսությունը, որպեսզի իշխանություն հաստատի տարածաշրջանի և արաբական երկրների վրա: «Երբ նա ձախողեց այս խաղը, սկսեց պատրաստվել գաղափարախոսության էությունը փոխելուն»,- նշել է Ասա դը՝ ավելացնելով, որ այդ ժամանակ կարևոր դեր են կատարել գիտության և մշակույթի գործիչները, ովքեր դեմ են կանգնել իրենց էությունը աղավաղելու համար կատարվող տարբեր փորձերին:

 

Նախագահ Ասադը նշել է, որ Սիրիայի վրա հարձակումը ոչ թե երկրի աշխարհաքաղաքական դիրքի համար է մղվում, այլ տարածաշրջանում նրա պատմական դերի և արաբ ազգերի վրա մեծ ազդեցության պատճառով:

 

«Այն, ինչի այսօր ենթարկվում է Սիրիան, փորձ է ազդեցություն ունենալ նրա ինքնիշխանության վրա և նպատակն է թուլացնել երկիրը»,- ասել է Ասադը: