Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ապրիլի 13-ին' ժամը 12.25-ին, հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988թ. ծնված Հրայր Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

Ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը' ժամը 11.00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի մոտ, վիճաբանության ժամանակ: Բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Լևոն Ա.-ն և խոստովանել, որ Հրայր Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը, և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ներկայացված դանակը ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: