Google ինտերնետ-կորպորացիան ձեռք Է բերել Titan Aerospace ընկերությունը, որը մասնագիտանում Է արեգակնային Էներգիայով աշխատող անօդաչու թռչող ապարատների պատրաստման բնագավառում, տեղեկացնում Է The Financial Times-ը: Գործարքի շնորհիվ Google-ը հույս ունի Համացանցից օգտվելու հնարավորություն ընձեռել այն զարգացող երկրներին, որտեղ ծառայությունը բավականաչափ տարածված չԷ:

 

Titan Aerospace-ը պետք Է լրացնի Google-ի սեփական ծրագիրը՝ Project Loon-ը, որի շրջանակներում ԱՄՆ-ի կորպորացիան օդապարիկների համակարգ Է ստեղծում Երկիր մոլորակի հեռավոր շրջանների բնակիչներին ինտերնետ-ազդանշան տրամադրելու հնարավորության համար:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Titan Aerospace խումբը, որը բազավորված Է Նյու Մեքսիկոյում, ցանկանում Է ձեռք բերել Facebook-ը, բայց դրա փոխարեն խոշորագույն սոցիալական ցանցը համաձայնություն Է ձեռք բերել 20 միլիոն դոլարով Մեծ Բրիտանիայի Acenta ստարտապի գնման շուրջը, որը մասնագիտացած Է օդատիեզերական տեխնոլոգիաների բնագավառում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: