Վենեսուելայում ավարտվել է իշխանությունների եւ քաղաքական ընդդիմության երկխոսության երկրորդ փուլը: Հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել Ճշմարտության ազգային հանձնաժողով ստեղծելու շուրջ, որը հետաքննելու է վերջին երկու ամսվա իրադարձությունները, երբ Վենեսուելայում տեղի էին ունենում անկարգություններով ուղեկցվող ուսանողական ցույցեր եւ բողոքի ակցիաներ, որոնց հետեւանքով զ ոհվել է ավելի քան քառասուն եւ տուժել 600-ից ավելի մարդ:

 

Հանդիպման ավարտից հետո ընդդիմադիր Դեմոկրատական միասնության դաշինքի գլխավոր քարտուղար Ռամոն Գիլիերմո Ավելեդոն հայտարարել է, որ երկխոսության մասնակիցները «մերժում են բռնության ցանկացած դրսեւորում եւ հավաստում են բացարձակ հարգանքը Սամանադրության նկատմամբ, որի շրջանակներում պետք է լուծվեն վենեսուելացիների միջեւ ծագող խնդիրները»:

 

Հանդիպմանը կառավարությունը ներկայացնում էր հանրապետության փոխնախագահ Խորխե Արեասան:

 

Ընդդիմության հետ երկրի ղեկավարության երկխոսությունը, որն սկսվել է անցած շաբաթ, հնարավոր է դարձել Հարավամերիկյան ազգերի միության արտաքին գործերի նախարարների հանձնաժողովի միջնորդության շնորհիվ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: