Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հյումելսի կարծիքով' Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:

«Հենրիխ Մխիթարյանն իրեն շատ է ճնշում: Նա երբեք չի հոգնում աշխատելուց: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և մենք բոլորս այդ մասին գիտենք: Ով այդ կարծիքին չէ, ուրեմն գաղափար չունի առհասարակ: Մենք շատ ուրախ ենք, որ նա Մյունխենում և «Վոլֆսբուրգի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ»,-Հյումելսի խոսքը մեջբերում է Ruhrnachrishten կայքը:

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ «Բորուսիան» շարունակում է պայքարը գավաթի համար: