Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ: Այս մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ալեքսանդր Յանուկովիչին կասկածում են երկրի քրեական օրենսգրքի 366.2 հոդվածով նախատեսված հանցանքներ (ծառայողական կեղծումներ, փաստաթղթերի կեղծում, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների) գործելու մեջ: Դրա համար նախատեսված է 2-5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ուկրաինացի իրավաբան Օլեգ Մախնիցկին իշխանության հրամանով Վիկտոր Յանուկովիչի դեմ հետախուզում է հայտարարվել քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1 մասով՝ կանխամտածված սպանության հոդվածով: