Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է «2014 թվականին համաներման մասին» օրենքը: Այս մասին հայտնել է նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայությունը:
Այս որոշման օգտին Գերագույն ռադայում քվեարկել էին 248 պատգամավորից 232-ը, ըստ որի՝ համաներումը տարածվում է ոչ ծանր հանցանքներ գործած և մի շարք խոցելի խմբերի անձանց վրա:
Դա, մասնավորապես, վերաբերում է տնտեսական ոլորտում գործած հանցանքների համար դատապարտվածներին, ապօրինի թմրամիջոցների վաճառքի համար մեղադրվողներին, անչափահասներին, անչափահաս երեխաներ ունեցողներին, տարբեր հիվանդություններ ունեցող բանտարկյալներին, հարկերը չվճարելու պատճառով ձերբակալվածներին և ապօրինի դատվածներին:
Նախատեսվում է, որ համաներումն առնչվելու է բոլորին, ովքեր այս խմբերում են գտնվում՝ անկախ այն բանից, թե երբ է դատավճիռ կայացվել: Նախատեսվում է, որ համաներումը կտարածվի մոտ 26.000 բանտարկյալի վրա: