Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ռեալը» միշտ էլ բարդ ակումբ է: Նրանք նոր են հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում և դրա շնորհիվ ավելի վստահ կլինեն իրենց ուժերին: Սա շատ կարևոր խաղ է մեզ համար: Որպեսզի «Ռեալի» դեմ լավ խաղանք' «Այնտախտի» հետ հանդիպմանը պետք է ցուցադրենք համապատասխան խաղ: Մեր թիմը պետք է կրկին կենտրոնանա իր խաղի վրա»,-նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին' «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: