Ապրիլի 18-ին, ժամը 11.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք եւ զինամթերք է թողնում Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի դիմաց' աղբամանի մոտ:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 155, 7.62 մմ տրամաչափի' 27 եւ 5.6 մմ տրամաչափի 37 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտատուփ' լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով եւ 5.6 մմ տրամաչափի ատրճանակի փամփշտատուփ' առանց փամփուշտների:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին: