Եվրակազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար եւ նախագահ Դիդիե Բուրկհալտերը Ռուսաստանին, Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին կոչ Է արել աջակցություն ցույց տալ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ձեռք բերված ժնեւյան համաձայնության իրագործմանը:
«Նա (Բուրկհալտերը) Եվրամիությանը, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին կոչ Է արել լիակատար աջակցություն ցույց տալ Ուկրաինայի իշխանությունների եւ տեղական միավորումների, ինչպես նաեւ դիտորդների պատվիրակությունների աշխատանքին: Այս առնչությամբ նա Ժնեւի բանակցություններին մասնակցած բոլոր կողմերին խնդրում Է Ուկրաինայի (հակամարտության) բոլոր կողմերին հրապարակավ կոչ անել ձեռնպահ մնալու բռնությունից՝ ապօրինի գրավված շենքերն ու օկուպացված փողոցները, հրապարակներն ու շինություններն արագորեն ազատելու, ինչպես նաեւ զինաթափվելու համար»,- ասված Է ԵԱՀԿ- ի՝ ապրիլի 22-ին տարածված հայտարարության մեջ:
Նախօրյակին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ժնեւի համաձայնությունները կոպտորեն խախտվում են Կիեւի իշխանությունների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: