Ինչպես հայտնում է interfax.ru-ն, Կիևը կրկին պահանջում է Ուկրաինայի հետ սահմանից դուրս բերել ռուսական զորքերը: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

«Ուկրաինան հերթական անգամ պահանջում է ՌԴ-ից՝ անհապաղ ռուս-ուկրաինական պետական սահմանից ետ կանչել Ռուսաստանի Դաշնության Զինուժի զորքերը: Դա ռուսական կողմի առաջնային քայլերից մեկը կլինի՝ ուղղված Ուկրաինայում լարված իրավիճակի թեթևացմանը՝ ըստ Ժնևում ապրիլի 17-ին ընդունված փաստաթղթի»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Ըստ հայտարարության՝ ռուսական զորքերի կենտրոնացումն Ուկրաինայի հետ սահմանին Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման մեծ վտանգ կստեղծի:

 

«Կիևը հավատարիմ է «ժնևյան համաձայնագրերի» իրականացմանն ու հարավ-արևելքում իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորման իր մտադրությանը»- նշվում է փաստաթղթում: