Ապրիլի 26-ին Ուկրաինայի իշխանություններն ամբողջովին դադարեցրին ջրի մատակարարումը Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

 

Ուկրաինայի իշխանությունները փակել են ջրարգելակները Հյուսիս-Ղրիմյան ջրանցքում, իսկ ապրիլի կեսին ջրի մատակարարումը թերակղզի գրեթե եռակի նվազել էր:

 

Քաղցրահամ ջրի 85 %-ը Ղրիմ է հասնում հենց այս ջրանցքի միջոցով։ Այն կառուցվել է 1961-1971 թթ., որը սկիզբ է առնում Կախովսկո ջրամբարից և հոսում է մինչև Կերչ: