Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կարճել է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների' ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 28-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստում:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը՝ մինչև պատգամավորներին ներկայացնելը զերծ մնալով որոշման հիմնավորման հրապարակումից:
Ի դեպ՝ այս դիմումի քննությունը կարճելու մասին որոշումը, ըստ հանձնաժողովի կայքէջում տեղադրված արձանագրության, կայացվել է դեռևս ապրիլի 17-ին:
Այդ օրվա նիստում, սակայն, Ազգային ժողովի պատգամավոր Մ.Բադեյանը ներկայացրել էր իր պարզաբանումները, մեկնաբանություններն ու փաստարկները, իսկ նիստից հետո հանձնաժողովի նախագահը հայտնել էր, թե որոշումը կկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:
Շարունակությունը՝ այստեղ: