Ապրիլի 28-ի Ազգային ժողովի նիստում շարունակվեց «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տերեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկումը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ Սևանի հիմախնդիրը կարևորագույն խնդիր է, և ջրի բացթողումն այսօր օրվա խնդիր է լուծում և գիտականորեն հիմնավորված չէ:
«Սևանի մակարդակը վերջին 6 տարիների ընթացքում իջել է 16 անգամ: 2002-2005թ-ին Սևանի մակարդակը բարձրացել է 12 սմ, 2005-2008-ին բարձրացել է 23 անգամ, իսկ վերջին երկու տարիներին՝ ընդամենը 3 մետր: Սա ապացուցում է, որ վերջին տարիներին Սևանի մակարդակի բաձրացման համալիր ծրագրերը ոչ մի օգուտ չեն տվել»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ քննարկվող օրենքը ոչ թե լուծում է Արարատյան դաշտավայրի հողերի ոռոգման հարցը, այլ Սևանի ափին կառուցված շինությունների պահպանման հարցը. «Այս նախագիծը բիզնես ծրագիր է և մի քանի ընտանիքների բիզնեսի խնդիրներ է լուծում: Մինչդեռ այս խնդիրների լուծման համար տարիներ առաջ համալիր ծրագիր էին մշակվել»,-ասաց Մանուկյանը:
Վերջինիս խոսքով՝ ջրային պաշարների պահպանման համար ծուրջ 200 ծրագիր է իրականացվել, որից 35 ծրագիր մասամբ կամ ամբողջությամբ նվիրված է եղել ջրային տնտեսության կամ ջրային համակագերի պահպանմանը. «Դրանց գումարը կազմել է 712 մլն դոլար և հիմա մի հատ էլ ծրագիր կա, որի գումարը կազմում է 30 մլն դոլար, որի մեծ մասը ծախսվում է ուսումնասիրությունների, դասընթացների վրա: Այսինքն՝ մեր չինովնիկները փող են աշխատել և՛ Սևանից ջուր բաց թողնելու համար, և՛ Սևանի ջուրը պահելու համար»: