Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրություններով՝ մայրաքաղաքի Ստ. Շահումյանի հ. 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանին և Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանին աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հայտարարվել է նկատողություն։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: