Զինված մարդիկ ներխուժել են Լիբանանի խորհրդարան, կրակ բացել և թույլ չեն տվել վարչապետի թեկնածուի շուրջ քվեարկության անցկացում: Այդ մասին հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը' վկայակոչելով Լիբանանի խորհրդարանի իր աղբյուրը:
Ականատեսները հայտնել են, որ մի քանի մարդ վիրավորվել է, իսկ խորհրդարանականներն արագորեն լքում են շենքը:
Գործակալության տեղեկություններով' հարձակվողները կառավարության ղեկավարի պաշտոնում պարտություն կրած թեկնածուներից մեկի կողմնակիցներն են: