Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները բացեց մայիսի 1-ի առավոտյան ժամը 09:30-ին և կաշխատի մինչև երեկոյան 22:30-ն: Այգին այցելուներին կներկայանա մի շարք նորություններով' նոր կենդանատեսակներով և բարեկարգված տեսքով: Փոքրիկ ընթերցողներին կներկայացվի ԶՈՒ ամսագիրի նորացված տարբերակը, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր' այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ: Այս տարի ևս այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով:

 

Այգում փոքրիկներին դիմավորում են հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 10:00-ից և կշարունակվեն մինչև 18:00-ն, իսկ 11:00-ից մինչև 16:30-ն այգում կիրականացվեն կենդանիների ցուցադրական կերակրումներ: Այցելուները կերակրման ժամանակացույցին կարող են ծանոթանալ և´մուտքի, և´ կենդանիների ազատավանդակների մոտ փակցված ցուցանակներից:

 

Այգու տարբեր հատվածներում կլինեն մրցութային և տեղեկատվական տաղավարներ' Երևանի կենդանաբանական այգու խաղային տաղավար, նոր ծրագրերի տաղավար, Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) տաղավար, ‹‹Լոնդոն ԱՅ›› միջազգային ուսումնական կենտրոնի տաղավար։

 

Երաժշտական կատարումներով հանդես կգան մի շարք երաժշտական և արվեստի դպրոցների սաներ, թատերական խմբեր, ստեղծագործական կենտրոններ։

 

Միջոցառումներով կազդրարավի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը։