Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի օգնական Ռուի Ֆարիան որակազրկվել է 6 խաղով:
38-ամյա պորտուգալացի մասնագետն Անգլիայի առաջնության շրջանակներում «Սանդերլենդի» դեմ հանդիպմանը վիրավորել է 4-րդ մրցավարին, իսկ հետո անտեսել գլխավոր մրցավարի՝ տեխնիկական տարածքը լքելու պահանջը:
Ֆարիան նաև տուգանվել է 30 հազար ֆունտով: Այս տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը: