Ուկրաինացի ուժայինները պնդում են, որ հատուկ գործողություննների արդյունքում իրենց վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկ քաղաքի մեծ մասը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Վերահսկողության տակ են գտնվում Սլավյանսկի ծայրամասերում տեղակայված տասը անցակետ: Սլավյանսկ քաղաքի մեծ մասը գտնվում է ուկրաինացի ուժայինների վերահսկողության ներքո»,- հայտարարել է աղբյուրը:

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Սլավյանսկ քաղաքի բնակիչները ոտքի են ելել ուժայինների մուտքը դեպի քաղաք արգելափակելու համար, որտեղ նրանք մտադիր են դաշնայնացման կողմնակիցների դեմ ավիացիայի և զրահատեխնիկայի կիրառմամբ գործողություններ իրականացնել: