ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 2-ին' ժամը 12.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/4 շենքի մոտակայքում հայտնաբերվել է օձ, որին փակել են տարայի մեջ. անհրաժեշտ է տեղափոխել անվտանգ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները տեղափոխել են օձին անվտանգ տարածք: