Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանն առաջին դասարանի երեխաներից դպրոցական հանդեսի համար 10000-ական դրամ գումար է հավաքում: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Սա իսկապես աբսուրդ է, չի կարելի նման քայլի դիմել: Ի՞նչ է նշանակում 10 հազար դրամ»,- ասաց Բախշյանը՝ լրագրողներին կոչ անելով գնալ իր բարձրաձայնած թեմայի հետևից:
Նա նաև դիմեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ կոչ անելով կարգի հրավիրել այդ մանկավարժին: