Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով ելույթ կունենա Շվեյցարիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջը'երգիչը հոկտեմբերի 10-ին հանդես կգա Ժնևի Geneva Arena սրահում:

 

Լեգենդար երգչի վերջին համերգը տեղի է ունեցել մարտի 15-ին' Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում: Ազնավուրը համերգից առաջ մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տված ընթրիքին, որին հրավիրված են եղել նաև որոշ իսրայելցի երաժիշտներ: Իր կատարումներով Ազնավուրը ևս մեկ անգամ հիացրել էր տեղի ունկնդրին: