Դիրքերում լարվածություն միշտ էլ կա, սակայն այնտեղ բարձրացող յուրաքանչյոր սահմանապահ գիտի հայկական հողը անառիկ պահելու բոլոր միջոցները: Մարտական և անվախ ոգին զինվորների հետ ամեն անգամ բարձրանում է հայ-ադրբեջանական սահման:

 

Գարնանային հերթական առավոտը տոնական է զորամասի համար. զինծառայողները շարված են, հրանահանգը տրված: Այս անգամ զորամասը սովորականից ավելի մարդաշատ է: Այնտեղ են այցելել տասնյակ լրագրողներ և ուխտավորներ:

 

Եվս մի քանի օր, և զինծառայողներից շատերը կվերադառնան տուն: Նրանցից մեկը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ իրեն մնացել է ծառայելու ընդամենը 70 օր, սակայն նա երբեք օրացույցի վրա չի ջնջել օրերը. «Այդպես ավելի բարդ կլիներ», - նշեց նա: Նրա համոզմամբ' ծառայել միանշանակ պետք է:

 

Այցը ինչպես զորամաս, այնպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:

 

Զորամասի հրամանատար Սամվել Մինասյանի խոսքով' զինծառայողները կարգապահ են և հոգեպես ամուր, նրա խոսքով' ահմանապահ զինվորի առաջնահերթ խնդիրն է ազգի անվատանգությունն ապահովել և թույլ չտալ, որպեսզի հակառակորդի կողմից ներթափանցման հնարավորություններ լինեն:

 

«Վերջին ժամանակները դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման դեպքեր են գրանցվել Զինված ուժերի գրեթե բոլոր հատվածներում, և այժմ զգոնությունն առավել բարձրացված է», - նշեց հրամանատարը:

 

Ողջ ընթացքում ուխավորներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ուղեկցող Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի խոսքով' սահմանամերձ գյուղեր և զորամաս այցի գլխավոր նպատակը Սուրբ Հարության տոնի պատգամը Տավուշի մարզի, հատկապես սահմանամերձ շրջանների ու գյուղերի մարդկանց փոխանցելն էր. «Սա ճանաչողական այց էր մի խումբ երիտասարդների ու լրագրողների համար, ովքեր հնարավորություն ունեցան այցելելու և անմիջական հաղորդակիցը դառնալու այն խնդիրներին ու հաջողություններին, որոնցով ապրում է սահմանապահ բնակչությունը: Ամենամեծ դրական երևույթն այն է, որ այստեղ ապրողները, նյութականից բացի, իրենք իրենց հոգով պատկանելիության զգացում ունեն այս հող ու ջրին, յուրաքանչյուրն էլ այստեղ հիշողություններ ունի, ու ինչ էլ լինի, այստեղից հեռացողը չեն»,-ասաց Սրբազանը:

 

Ազատուհի Արասխանյան