armsport.amՈւԵՖԱ-ն մտադիր է ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ ֆինանսական «Fair-play»-ը խախտելու համար մի շարք պատժամիջոցներ կիրառել:

«L’Equipe»-ի տեղեկության համաձայն, փարիզյան ակումբը կտուգանվի 60 միլիոն եվրոյով, որոնք կմարվեն առաջիկա երեք տարիների ընթացքում:

Ամռանը բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն իրավունք կունենա միայն 60 միլիոն եվրո ծախսել:

Բացի այդ, ակումբի նկատմամբ աշխատավարձերի սահմանափակում կմտցվի, այն դեպքում, որ այն ներկայումս տարեկան 240 միլիոն եվրո է կազմում և աշխարհում ամեանախոշորներից մեկն է:

Սպասվում է նաև, որ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկությունում ֆրանսիական ակումբի հայտացուցակը որոշակիորեն կնվազեցվի: