Թուրքիայի «Կանաչներ եւ ձախեր ապագայի կուսակցության» առաջնորդ Ուֆուք Ուրասը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետի պաշտոնը 2015 թ. կզբաղեցնի ներկայիս արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, այս մասին կուսակցապետն ասել է թո ւրքական A Haber հեռուստաալիքի «Մամուլի աշխարհ» ծրագրում' մեկնաբանելով Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շուրջ զարգացումները:
«Գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցն արդեն որոշված է: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի չի ունենա, քանի որ Էրդողանը Թուրքիայի նախագահ կընտրվի առաջին փուլում: Վարչապետի թափուր պաշտոնը կզբաղեցնի ակտիվ նախարարներից մեկը: Առաջիկայում' այդ թվում 2015 թ. մի շարք հարցերում Թուրքիայի հետեւելիք արտաքին քաղաքականությունը վերին աստիճանի կրիտիկական կլինի: Այդ իմաստով վարչապետի համար ամենուժեղ թեկնածուն համարում եմ Ահմեդ Դավութօղլուին», -ասել է Թուրքիայի կանաչների եւ ձախերի կուսա կցության առաջնորդը: