Ղրիմի շուրջ հազար բնակիչներ, որոնք աշխատում են բրնձաբուծության բնագավառում, տուժել են բերքի լիակատար կորստից՝ Հյուսիսղրիմյան ջրանցքով Ղրիմին ջրի մատակարարումների դադարեցումից հետո, հանրապետության ղեկավարությունը կօգնի այդ մարդկանց: Այդ մասին հայտնել Է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմրիգալիեւը:

 

«Շուրջ հազար մարդ, որոնք այսօր զբաղված են բրնձի արտադրության ճյուղում, դժբախտաբար, լրջագույն խնդիրներ ունեն: Մենք մտադիր ենք օժանդակել այդ մարդկանց, նրանք կստանան համապատասխան լրավճարներ»,- մայիսի 6-ին Ղրիմի Նիժնեգորսկի շրջանում «Ինտերֆաքս»-ին ասել Է Տեմիրգալիեւը թերակղզին ջրով ապահովելու հարցին նվիրված խորհրդակցությունից հետո:

 

Առաջին փոխվարչապետը նաեւ հաղորդել Է, որ ղեկավարությունը մտադիր Է բրնձաբուծությամբ զբաղվող տնտեսությունները վերապրոֆիլավորել այլ մշակաբույսերի արտադրության: