Այսօր՝ մայիսի 8-ին, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ բազմամարդ արարողություն՝ ի հիշատակ Արցախի ազատամարտում զոհված ազատամարտիկների, ինչպես նաեւ Երկրապահ կամավորական միության 20-ամյակի կապակցությամբ։ Արարողության մասնակիցների թվում են եղել Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները, պետական պաշտոնյաներ, բարձրաստիճան հոգևորականներ:
«...Բոլորիս սրտերում կա հիշատակ մեր ընկերների, զինակիցների, որոնք ընկան պատերազմի ժամանակ, նահատակվեցին և իրենց վարդագույն արյամբ հայոց եռագույնի կարմիրը ներկեցին: Նրանք՝ քրիստոնյա և ոչ քրիստոնյա, ընկան քրիստոնեական սկզբունքով: Նրանք ընկան, որպեսզի մենք ազատ ապրենք: Հանուն նրանց հիշատակի, հանուն համայն հայության՝ աղոթենք՝ լինենք Սփյուռքում, թե՝ Հայաստանում, որպեսզի Աստված մեզ իմաստություն շնորհի...»,- նշել է ելույթ ունեցած հայ հոգևորականը և իր խոսքն ավարտել տերունական աղոթքով:
Առաջարկում ենք մանրամասները դիտել Lurer.com-ի տեսանյութում.