Իսպանիայի հարավ-արևմուտքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ երեխա է մահացել: Ինչպես փոխանցում է ողբերգությունը տեղի է ունեցել Բադախոս նահանգի ավտոմայրուղու վրա, որը միավորում է Կաստուերա և Մոնտերուբիո-դե-լա Սերենա քաղաքները:

 

Երիտասարդական ֆուտբոլային թիմ փոխադրող ավտոբուսը բախվել է էքսկավատորի հետ և շուռ է եկել: Ավտոբուսի սրահում էին 15 երեխաներ (10-15 տարիքային խմբում) և երեք մեծահասակ: Ավտոճանապարհային պատահարի հետևանքում տուժել է 13 մարդ, նրանցից 11-ը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նախնական տվյալների համաձայն' ավտոբուսի վարորդը չի կարողացել տիրապետել ղեկին' փորձելով շրջանցել ճանապարհի վրա հայտնված կենդանուն: