ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի ֆուտբոլի միության կողմից ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ն:
32-ամյա շվեդը նման կոչման է արժանանում երկրորդ տարին անընդմեջ: Քվեարկությանն Իբրահիմովիչը շրջանցել է իր թիմակիցներ Տիագո Մոտային և Տիագո Սիլվային, ինչպես նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:
Լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիլի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը: