Թենիսի Մադրիդի «Մաստեր» եզրափակիչը մեծ դժվարությունների առաջ չկանգնեցրեց իսպանացի Ռաֆայել Նադալին, ով վճռական մենամարտում հանդիպեց ճապոնացի Կեի Նիսիկորինի հետ: Առաջին երկու սեթերն ավարտվեցին 2-6, 6-4 հաշվով: Իսկ ահա երրորդ սեթում Նիսիկորինը հրաժարվել է հետագա պայքարից:

Կանանց պայքարում եզրափակիչ էին հասել ռուս Մարիա Շարապովան և ռումինուհի Սիմոնե Հալեպուն: Երեք սեթերի արդյունքում Շարապովան հաղթեց 1-6, 6-2 և 6-3 արդյունքով:

Մադրիդի' թենիսի խոշորագույն մրցաշարի գործող չեմպիոնը հենց Նադալն է: Իսպանացին հայրենիքում հաղթել է նաև 2010 թվականին: 2011 թվականին անկասելի էր Նովակ Ջոկովիչը, իսկ 2012 թվականին' շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Սա Նադալի 27-րդ տիտղոսն էր «Մաստերի» շարքի մրցաշարերում:

Տեսանյութը՝ այստեղ