Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ռուսաստանի առաջնության շրջանակներում 29-րդ տուրում «Զենիթի» և «Դինամոյի» միջև հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Հանդիպումը դադարեցվել էր 86-րդ րոպեին' երկրպագուների' դաշտ ներխուժելու պատճառով, իսկ երկրպագուներից մեկն էլ հարվածել էր մոսկովյան թիմի ավագ Վլադիմիր Գրանատին:
«Ի՞նչ կարող եմ ասել: Սա անկարգություն է, պետք է արմատախիլ անել նման բաները: Ամենացավալին այն է, որ Ռուսաստանի առաջնությունն ամբողջ աշխարհին բացասական ներկայացավ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է sport-express-ը:
Իսկ այն հարցին, թե ո՞վ կհաղթի Ռուսաստանի առաջնությունում, հարձակվողը պատասխանել է. «Կարծում եմ' այնուամենայնիվ «Զենիթը»: