ՖԻԴԵ-ն հրապարակել է արագ և կայծակնային շախմատի նոր վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը երկու աղյուսակներում էլ լավագույն տասնյակում է:
Արագ շախմատի վարկանիշային աղյուսակի առաջատարն ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Ֆաբիանու Կարուանա և Ալեքսանդր Գրիշչուկը: Արոնյանն 8-րդն է: Իսկ ահա կայծակնային շախմատում առաջատարը կրկին Նակամուրան է: Երկրորդ տեղում Սերգեյ Կարյակինն է, իսկ եռյակը եզրափակում է Լևոն Արոնյանը:
Լևոն Արոնյանը հունիսի 2-13-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կմասնակցի գերխոշոր մրցաշարի, որին իրենց մասնակցությունը կբերեն նաև Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին և Սիմեն Ագդեստեյնը: