Սիրիայի զինված ընդդիմությունը Իդլեբում պայթեցրել է բանակի ղեկավարության նստավայրը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել Ուադի Դեյֆ շրջանում՝ փորված թունելում: Աղբյուրը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով սիրիական բանակի տասնյակ զինծառայողներ են զոհվել: «Ջաբհա ալ Իսլամիա» և «Լուա Ֆաջր ալ Իսլամիա» խմբավորման զինյալները պայթյունն իր ականցնելու համար մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են օգտագործել և դրանք նախապես փորված թունել են տեղափոխել:
Բացի այդ, Սիրիայի ազատ բանակը ռմբակոծել է Համայի ռամզական օդանավակայանը, որի հետևանքով սիրիական բանակի զինծառայողներ են զոհվել և վիրավորվել:
Մայրաքաղաք Դամասկոսում իրավիճակը հանգիստ է: Ավելի քան մեկ շաբաթ գործող համակարգի և ընդդիմադիր խմբավորումների միջև շարունակվող բանակցությունները զինդադարի վերաբերյալ ուժի մեջ է մտել: Զինադադարը նպատակ ունի մեկ շաբաթով Դամասկոսի հարավային շրջաններում դադարեցնել կրակը երկու կողմերի միջև: Այդ շրջաններն են Պորտ Սայիդը, ալ Մադինան, Ջուրա Շրիբաթին, Կադամ և Ասալը թաղամասերը:
Իր հերթին սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Իդլեպի Սարմիդա գյուղում սիրիական բանակը զինյալների թաքստոցներ է ոչնչացրել, ոչնչացվել են նրանց մեծ քանակությամբ զենքերը: Բախումներ են տեղի ունեցել Իդլեբի Քաֆրումա, Նահլիա, Տաում գյուղերում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: