Ինչպես արդեն հայտնի է, Լոնդոնի «Արսենալը» նվաճել է Անգլիայի գավաթը:

Հաղթանակին նվիրված տոնակատարությունից հետո լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները` հոգնած լինելու պատճառով, քնել են հենց թիմի ավտոբուսում:

Լուկաս Պոդոլսկին իր քնած խաղընկերների լուսանկարները տեղադրել է Ինստագրամի իր էջում և այն նմանեցրել «Տղաների խնջույքը` Վեգասում» ֆիլմին: