Հայաստանի երիտասարդական հավաքականի և Կապանի «Գանձասարի» 20-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը հայտնվել է ռուսական երկու ակումբի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:

Նշենք, որ դարպասապահի պայմանագիրը Կապանի թիմի հետ ավարտվում է այս ամռանը:

Ավելի վաղ իտալական և բելգիական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Բեգլարյանի խաղին Եվրոպայի լիգայի անցյալ մրցաշրջանի որակավորման փուլում «Սերվետի» դեմ խաղում հետևել են «Ֆիորենտինան», «Ռեդ Բուլ Զալցբուրգը» և «Բրյուգեն»: