Ինդոնեզիայի առաջնությունում ողբերգական պատահար է տեղի ունեցել:
Գնդակի համար պայքարում «ՊՍԱՊ Սիգլի» ակումբի դարպասապահ Ագուս Ռահմանը բաց ոտքով հարվածել է «Պերսիրահի» թիմի հարձակվող Ակլի Ֆայրուզի իրանին: Հարվածի հետևանքով ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մի քանի օր անց ֆուտբոլիստը մահացել է: