Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 2014թ. ապրիլի 14-ին մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն' պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագ անձել 10 մլրդ 207 մլն 755 հազար 909,51 ՀՀ դրամ գումար' բռնագանձումը տարածելով գրավի առարկայի' «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում' «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:
Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում 15.04.2014թ. վերսկսվել է հայցի ապահովման վերաբերյալ նախկինում ավարտված կատարողական վարույթը, և 16.04.2014թ. որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին' կատարողական թերթում նշված գույքի գնահատման նպատակով:
Ինչպես տեղեկացրին ԴԱՀԿ ապահովող ծառայությունից, փորձագետի եզրակացությամբ նշված գույքը գնահատվել է 25 մլրդ 800 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով 05.05.2014թ. որոշում է կայացվել գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին' մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է' 19 մլրդ 350 մլն ՀՀ դրամ' ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
Պարտապան «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաբերյալ 20.05.2014 թվականի դրությամբ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս' ընդհանուր 511 մկն 992 հազար 968 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով: