Ազգային ժողովում այսօր շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում, որ կուտակային կենսաթոշակը կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված:

 

«Մենք ամեն ինչ անելու ենք' բացատրելու, համոզելու, հաշվառելու, հաշվարկելու ենք, այնպես ենք անելու, որ քաղաքացիների մոտ սոցիալական որևէ լուրջ խնդիր չհարուցենք»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ հարկավոր է ունենալ մի նախագիծ, որը կբխի բոլորի շահերից: «Դա շատ կարևոր բարեփոխում է և այն պետք է իրականացնենք»,- ասաց վարչապետը: