Ուկրաինան ռուսաստանյան Russia Today լրատվամիջոցի նկարահանող խմբին, որը պատրաստվում էր լուսաբանել նախագահական ընտրությունները, արգելել են մուտք գործել Ուկրաինա: Այս մասին հայտնում է interfax-ը՝ վկայակոչելով RT-ն:

 

«RT-ի լրագրողներն, ովքեր Կիև էին ուղևորվում' լուսաբանելու մայիսի 25-ին կայանալիք նախագահի ընտրությունները, հետ են ուղարկվել Մոսկվա: Նկարահանող խմբի անդամները պատմել են, որ իրենց մանրամասն խուզարկել են, որից հետո հետ են ուղարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ռուսաստանյան լրատվամիջոցի՝ LifeNews-ի լրագրողները ձերբակալվել էին Արևելյան Ուկրաինայում՝ զենք տեղափոխելու մեղադրանքով: